Լրահոս

01.09.2011 10:20


Վրացական ընդդիմություն. «ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հայտարարությունից հետո շատերը պետք է գնդակահարեն իրենց»

Վրացական ընդդիմություն. «ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հայտարարությունից հետո շատերը պետք է գնդակահարեն իրենց»

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ի գյուղատնտեսությունն ավելի լավ է զարգացած, քան Վրաստանինը, կարող է իշխող շրջանակներում իրարանցում առաջացնել։ «Грузия Online»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի ընդդիմադիր «Արտադրությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ղեկավարը։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանի գյուղատնտեսությունն ավելի բարվոք վիճակում է, քան Վրաստանինը, ապա գյուղատնտեսության նախարարը և կառավարությունը ներկայացնող շատ անձինք պետք է գնդակահարեն իրենց։

«Թե ինչ պատճառներ է ունեցել Շարմանաշվիլին նման բան հայտարարելու համար, ես չգիտեմ, բայց կարևորն այն է, որ նա իր կարծիքն է հայտնել, և բնական է, որ դրան իրարանցում կհետևի։ Չի բացառվում նաև, որ դեսպանը ստիպված լինի պատասխան տալ իր խոսքերի համար»,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը