Հատուկ «սաղ աշխարհում է թանկացել» ասողների համար․ սննդամթերքի գները՝ Հայաստանում և ամեն ինչ ներկրող Դուբայում (լուսանկար)
Դրամը մեր աչքի առաջ արժևորվեց, դոլարն ու եվրոն անկում ապրեցին, բայց... գները ոչ միայն չընկան, այլ շարունակեցին բարձրանալ: Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես է կառավարող ուժը, վարչախումբը հարստահարում, թալանում ժողովրդին։ Սա սովորական թալան է:
Բազմաչարչար ժողովրդին խափելու համար անդադար տարածում են այն թեզը, թե գները թանկանում են ամենուր, աշխարհի ցանկացած երկրում: Մի՞թե դա այդպես է: Իհարկե, որոշակի թանկացում կա, բայց գների աճի տեմպերը բոլորովին այլ է, և որ ամենակարևորն է՝ եկամուտներն են խիստ տարբեր:
Այսօր հայաստանյան գները համեմատենք մեր հայրենակիցների համար բարեկեցության երկիր համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Տեսնենք, թե գներն ինչպիսին են Երևանում և Դուբայում: Մինչ գներին անցնելը նշենք, որ ԱՄԷ-ում՝ Դուբայում, Շարժայում, Աբու Դաբիում աշխատողն ամենանվազագույնը ստանում է 600 ամերիկյան դոլար: Մեկ անգամ ևս մտապահեք, ամենացածր աշխատավարձը 600 դոլար է, բայց հիմնական մասը ստանում է շատ-շատ ավելի բարձր: Օրինակ ուսուցիչների միջին աշխատավարձը 2500-3000 դոլար է:
Մենք դեռ չենք խոսում Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն ունեցողների եկամուտներից․ մենք խոսում ենք այնտեղ աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացիներից:
Հիմա անցնենք գներին, որոնք արձանագրվել են անցած երկու շաբաթների ընթացքում: Առաջինը նշել ենք գները Էմիրաթներում՝ կողքին նշելով երևանյան գները՝ դրամով արտահայտված։
ԱՄԷ
Հայաստան
Կանաչ խնձոր
919 դրամ
1920 դրամ
Բանան
402 դրամ
645 դրամ
Նարինջ
344 դրամ
695 դրամ
Կաղամբ
287 դրամ
325 դրամ
Սեխ
403 դրամ
900 դրամ
Կաթ
488 դրամ
660 դրամ
Տավարի միս
2645 դրամ
3540 դրամ
Տավարի ֆիլե
2531 դրամ
6240 դրամ
Բրինձ
690 դրամ
1040 դրամ
Թուրինջ
344 դրամ
495 դրամ
Շաքարավազ
345 դրամ
480 դրամ
Կարտոֆիլ
330 դրամ
540 դրամ
Ջուր (1.5 լ)
173 դրամ
210 դրամ
Լոլիկ
1610 դրամ
595 դրամ
Վարունգ
690 դրամ
230 դրամ
Սխտոր
804
1650 դրամ
Հավկիթ (30 հատ)
1610
1650 դրամ
Կարագ
5170
5390 դրամ
Այսքանից հետո ձեզ կասեն՝ ախր բենզինն այնտեղ էժան է: Այստեղ կրկին համեմատություն: Բենզինի մեկ լիտրը ԱՄԷ-ում 460 դրամ է, իսկ մեզ մոտ 530: Ինչպես տեսնում եք, շատ մեծ տարբերություն չկա: Ուշագրավն այն է, որ ԱՄԷ-ում գրեթե բոլոր կամ բոլոր ապրանքները ներկրովի են:
Հիմա ձեզ կասեն՝ մեզ մոտ ասֆալտ են անում: Հիմա այս լուսանկարների օգնությամբ տեսեք, թե ինչպես են նորոգում ասֆալտը, ինչպ ես հանում վնասված շերտը, ինչ խորությամբ և համեմատեք Հայաստանյանի հետ: Ասֆալտն էլ մեզ մոտ մի կարգին ճչեն անում, վկան թեկուզ Տաթև-Աղվանի ճանապարհը, որը հիմնանորոգելուց կես տարի անց դարձել է անանցանելի։
Սա է պատկերը:
Այս վարչախմբի խորհրդանիշներից մեկը՝ էջան բանանը, Երևանում կամ հայաստանյան տարբեր քաղաքների խանութներում վաճառվում է 645-700 դրամով, իսկ ահա Էմիրատներում, ինչպես արդեն տեսաք՝ 402:
Գուցե ասեք, թե ինչու եք համեմատում հարուստ երկրի հետ, համեմատեք «մեզ հավասարին»։ այ այստեղ ստոպ․ չէ՞ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, վարչապետը ու վերջինիս սատարողներն ասում են՝ «սաղ աշխարհում ա թանկացել»․ բայց մենք տեսնում ենք, որ «սաղ աշխարհում չի թանկացել»։ Բերել ենք կոնկրետ երկրի օրինակ, որ այդ թանկացած աշխարհից ներկրում է ամեն-ամեն ինչ ու գրեթե ամեն ինչ վաճառում է Հայաստանից էժան։ Ընդ որում, այդ հարուստ երկրում մարդիկ ունեն հնարավորություն գնելու բարձր գներով, բայց արհեստականորեն չի բարձրանում։ Իսկ մեզ մոտ արհեստական աճ կա։
Որպեսզի որոշները կարծիք չհայտնեն, թե «լկտի սուտ» ենք ասում, նյութն ամրապնդել ենք Դուբայի և Երևանի սուպերմարկետներում արված լուսանկարներով: Հենց այսպես էլ վարչախումբը մտնում է մեր գրպանը, այլ կերպ ասած՝ զբաղված է թալանով։