Կարծիք

21.06.2022 13:10


Հայաստանում ներդրումներ չեն լինի, քանի դեռ ունենք նման դատական համակարգ

Հայաստանում ներդրումներ չեն լինի, քանի դեռ ունենք նման դատական համակարգ

Օրերս մի ներդրողի հետ մտահոգիչ խոսակցություն ունեցա, ով, լսելով բարձրագույն դատական խորհրդի անդամների խոսակցության ձայնագրությունը, անժամկետ սառեցրեց իր ներդրումային ծրագրերը։

Ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է, որ տվյալ երկիրն ունենա արդար և անկախ դատական համակարգ, քանի որ ներդրողն իրենից անկախ կարող է ունենալ վեճեր պետության կամ այլ տնտեսվարողների հետ։ Հետևաբար, երկիրը ներդրումային տեսանկյունից գրավիչ կդառնա, եթե գործեն սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմները։

Ցավոք, Հայաստանը մշտապես գործել է քաղաքականացված դատական համակարգ, որը հիմնականում սպասարկել է գործող իշխանություններին, կլաններին և օլիգարխներին։ Այս պայմաններում թռիչքաձև զարգացում և կյանքի որակի փոփոխություն ուղղակի հնարավոր չէ։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը