Լրահոս

01.09.2011 00:37


Առողջապահության նախարարությունն արձագանքել է

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը, որը միաժամանակ հանդիսանում է նորածնային վերակենդանացման ծառայության ղեկավարը, նախարարին ներկայացրել է մանրամասներ նորածնի հետ կապված:

Երեխան ծնվել է Վայքի ծննդատանը, 14.08.2011թ. երեկոյան ժամը 11-ին, ծանր վիճակով, որի կապակցությամբ տեղեկացվել է գլխավոր մասնագետը և արագ արձագանքման ծառայության միջոցով նորածինը մի քանի ժամվա ընթացքում տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ (ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգին համապատասխան):

Նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնյաները (Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանը, Մայրության և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գ.Ավագյանը) եղել են «Մուրացան» ԲԿ-ում, տեղում իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ միջացառումներ ձեռնարկելու համար: Վայքի ծննդատնից արդեն իսկ պահանջվել են բժշկական փաստաթղթերը դեպքի վարման մասնագիտական գնահատման և համապատասխան եզրահանգման համար:

Նշենք նաև, որ ներկայումս Վայոց ձորում է ՀՀ ԱՆ որակի կառավարման բաժնի պետ Կարեն Ավագյանը, դեպքի հետ կապված մանրամասներին տեղեկանալու և համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու նպատակով:

Գլխավոր նեոնատոլոգի գնահատմամբ երեխայի վիճակը ներկայումս ծայրահեղ ծանր է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները նորածնի բուժօգնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

ԱՆ պաշտոնական տեսակետը երևույթի վերաբերյալ կլինի մասնագետների կողմից բուժօգնության կազմակերպման գործընթացի և մասնագիտական վարման գնահատականից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը