Կարծիք

20.06.2022 13:54


Ոստիկանությունը զբաղված ա նիկոլի աթոռի, այլ ոչ թե օրենքի պահպանությամբ

Ոստիկանությունը զբաղված ա նիկոլի աթոռի, այլ ոչ թե օրենքի պահպանությամբ

Սկզբունքորեն դեմ եմ էղել զենք կրելուն ու օգտագործելուն, եթե այն գործածվում է ոչ պատերազմական վիճակում: Նույնիսկ 2000-ականներին, երբ «Բրիգադա» ֆիլմի ազդեցության տակ շատերը գրպանում դանակ էին պահում, ես նորից հեռու եմ մնացել սառը զենքից: Նիկոլի գալուց հետո Հայաստանում բեսպրեդել ա: Էջմիածնում վերջին չորս տարիներին արդեն հաշիվս էլ կորցրել եմ, թե քանի մարդ սպանվեց ու քանիսը մահից փրկվեցին: Երբ երկրի վարչապետը շաբաթ կիրակիները զբաղված ա Սևանում ձուկ ուտելով, իսկ իր կնքած կին քաղաքապետը Ֆրանսիայում ավելի հաճախ ա լինում քան Էջմիածնի փողոցներում` մեր վիճակն էլ սա կլինի: Էջմիածնում ով մի ջարդած 06 ունի իր պարտքն ա համարում կեսգիշերն անց մայթերով վարի մեքենան: Դե ոստիկանությունը զբաղված ա` մեր վրա գործ ա կարում, որ պրեմիա ստանա: Արդյունքում ունենք բառդակապետություն:

Օրինակը բերեցի իմ ծննդավայրի մասին, բայց ամբողջ Հայաստանում նույն պատկերն ա: Կարդացեք ավտոպատահարների և դրանց արդյունքում մահերի թվի աճի մասին: Կարդացեք, թե քանի չբացահայտված սպանություն կա վերջին չորս տարում: Երկրում ոչ ոք իր տեղում չի, ոստիկանը քնում ու երազում ա, որ վաղը ցույց լինի ու կնոջ կամ անչափահասին խոշտանգելու համար էդ ամիս էլ պրեմիա ստանա: ԱԱԾ-ն էլ 100$-ոց ագենտներ ա բռնում, անտեսելով 4 միլիարդի օդում կախված խոսակցությունը:

Երեկվա դեպքը այս ամենի շարունակությունն ա ու լինելու ա շարունակական քանի դեռ ոստիկանությունը զբաղված ա նիկոլի աթոռի այլ ոչ թե օրենքի պահպանությամբ:Ցավակցում եմ սպանվածների հարազատներին:

Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը