Կարծիք

20.06.2022 12:00


Երբ ՔՊ-ական «հարվածող բրիգադն» իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում

Երբ ՔՊ-ական «հարվածող բրիգադն» իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում

ԷՍ Ի՜ՆՉ ԱՐԵՑԻՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԵՏ

Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կյանքում գեներացվող ատելությունը, տգիտությունը, դավաճանությունն ու անհանդուրժողականությունը մի օր պետք է այս դրսևորումն ունենար։

Երբ սրա իշխանությունն իր քարոզարշավը մուրճով է սկսում ու անհնազանդ դատավորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ ԱԺ նիստի ժամանակ քպ-ական "հարվածող բրիգադն" իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ փողոցային խուլիգանի վարքագծով, հետևից ընդդիմավոր պատգամավորին հարվածող քպ-ական պատգամավորն հրապարակայնորեն պատասխանում է, որ "պետք ըլնի դեմից էլ կխփի", ու շարունակում "պատգամավոր" աշխատել, շարունակությունն այսպիսին է լինում․․

Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով նրան դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ կարմիր բերետավորները բռնություններ են գործադրում անգամ պատգամավորի նկատմամբ, ու շարունակում մնալ ծառայության մեջ, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Երբ ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ, քաղաքական նկատառումներով, բաժնի պետի տեղակալը կտտանք է գործադրվում, շարունակությունն այսպիսին է լինում․․․

Թուրքից խաղաղություն մուրացողի, քաղաքական քստմնելի անունակի երկրում իշխանություն պահելու միակ ռեսուրսն այսպիսին է լինում՝ բռնության և տգիտություն․․․

Փրկելու ենք քեզ, Հայաստան

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը