Կարծիք

20.06.2022 12:46


Ոստիկանության տարածած հայտարարությանը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն

Ոստիկանության տարածած հայտարարությանը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն

Աղմկահարույց և առերևույթ քաղաքական դրդապատճառներով կատարված սպանության վերաբերյալ ոստիկանության տարածած հայտարարությանը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, որը իրավագիտության հետ որևէ աղերս չունի.

Սույն գործերով ոստիկանությունը հանդիսանում է բացառապես հետաքննություն իրականացնող մարմին, և առանց նախաքննության անցկացման, առանց նախաքննության ընթացքում կողմերի հարցաքննության, առերեսման, նախաքննության ավարտի և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի բացակայության պայմաններում նման հայտարարություն տարածելը ուղղակի ապացուցում է այն, որ ինստիտուցիոնալ առումով իրավապահ համակարգի այս կարևորագույն օղակը վերածվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մասնաճյուղի կամ մեկ անձի պատվերով գրառում կատարող ու հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող ինչ-որ ՊՈԱԿ-ի:

Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը