Լրահոս

31.08.2011 18:02


«Կանեփ-կակաչ-2011» միջոցառման շրջանակներում

Օգոստոսի 29-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մի  քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 55-ամյա Աշոտ Օ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է 2 տարա` թմրամիջոցի նմանվող հեղուկով և զանգվածով, 6 օգտագործված ներարկիչ, «Դիմեդրոլ»-ի 5 դեղահաբ և «Կաֆետին» դեղահաբի դատարկ տուփ:
Խուզարկության պահին տանտիրոջ հետ տանն են գտնվել 47-ամյա Սուրեն Բ.-ն, 36-ամյա Արթուր Օ.-ն, 35-ամյա Հակոբ Չ.-ն և 48-ամյա Տիգրան Գ.-ն:
Տիգրան Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, դեղամիջոցներով ինքը պատրաստել է թմրամիջոց` ներարկվելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը