Կարծիք

20.06.2022 10:06


Փաշինյանն ամբողջ թափով երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի

Փաշինյանն ամբողջ թափով երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի

Մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Հայկական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կոնֆլիկտը ընդդիմադիր տրամադրություններ ունեցող երիտասարդների, փոխմարզպետի բարեկամների եւ փաշինյանական պատգամավորի միջեւ սկսվել էր դեռ երեկ, բենզալցակայանում, որը պատկանում էր Արագածոտնի փոխմարզպետի բարեկամներին։ Երիտասարդները կոպիտ են արտահայտվել Փաշինյանի եւ մարզպետի հասցեին, փոքր միջադեպ է տեղի ունեցել, որից հետո կողմերը ցրվել են տներով։ Հաջորդ օրը կոնֆլիկտը շարունակվել է նույն բենզալցակայանում, որտեղ փոխմարզպետի ու պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի բարեկամները կրակել են երիտասարդների վրա։ Լրատվամիջոցների տեղեկություններով, երկու երիտասարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։ Այպիսով, փաշինյանականները բացել են Պանդորայի արկղը՝ սկսելով սպանել իրենց օպոնենտներին բացահայտ կերպով։ ․․․

Փաշինյանն ամբողջ թափով երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի։ Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է դա հասկանան, քանի որ կրակի մեջ կզոհվեն բոլորը, եւ իրենք էլ բացառություն չեն»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը