Կարծիք

20.06.2022 09:38


Սկզբում մարդկանց գլխին գործ էին սարքում, տեսան չի հաջողվում լռեցնել, սկսեցին բերդերը լցնել, դա էլ չօգնեց․ հիմա քյասար տալիս-սպանում են

Սկզբում մարդկանց գլխին գործ էին սարքում, տեսան չի հաջողվում լռեցնել, սկսեցին բերդերը լցնել, դա էլ չօգնեց․ հիմա քյասար տալիս-սպանում են

Սկզբում մարդկանց գլխին գործ էին սարքում, տեսան չի հաջողվում լռեցնել, սկսեցին բերդերը լցնել․ դա էլ չօգնեց։ Հիմա քյասար տալիս-սպանում են։ Հենց փողոցում։

Ասում էիք նախկինին վերադարձ չկա՞։ Էդ ի՞նչ նախկինի վերադարձ չկա։ Տո նախկինը դուք եք, նախկին բոլոր վատ բարքերի կրողը հենց դուք եք ու միշտ էլ ձեզ համար դա նորմալ ա եղել։

Կապ չունի` ով, ում ու ինչպես ա հայհոյել․ եթե պետք է հայհոյելու համար, քաղաքական հայացքները չկիսելու համար Կալաշնիկովն առնեք գնաք խփեք, ուրեմն էդ նախկին ամենավատ այլանդակությունների մարմնացումը հենց Նիկոլ Փաշինյանի շրջապատն է, մերձավոր շրջապատը։

Մարդիկ կան, որ ասում էին՝ կարայի՞ք Սերժի վախտ խոսայիք, ճնշում էին, նվաստացնում էին։ Հիմա Նիկոլի դեմ խոսում ես, տալիս սպանում են։

Շատերն են, չէ՞ ասում, էս իշխանությունը թուրքերի հետ համագործակցելով ա աշխատում, ախպերավարի, երևի ասում են՝ դու դրսից վերացրու, ես ներսից, քանի հոգու սահմանին խփես, դրա կրկնակին ներսից կխփենք։

Եթե ընտրել եք լկտիությունը, դա էլ չեք հաջողի:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը