Կարծիք

20.06.2022 09:15


Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում՝ հայրենակցի վրա կրակում ու սպանում

Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում՝ հայրենակցի վրա կրակում ու սպանում

Տեխնոլոգիաներով մեր ժողովրդին պառակտեցին, իրենց հանրային խոսքով` սև ու սպիտակով ատելություն բերեցին: Բերեցին պատերազմ, աղետ ու հազարավոր զոհեր:

Խաղաղության տեղը առավոտյան թուրքը սպանում է լուսավոր, պայծառ մեր երիտասարդ ԶԻՆՎՈՐԻՆ, երեկոյան օրվա իշխանությունների աջակիցները սպանում են իրենց առաջնորդին վիրավորելու համար:

Թուրքին չեն դիմադրում, չեն պատասխանում, իսկ ներսում՝ հայրենակցի վրա կրակում ու սպանում: Ոստիկաններին օգտագործում են ընդդիմության դեմ, քննչականին՝ ընդդիմության դեմ, իսկ իրական հանցագործներին թողում ու չեն էլ կանխում:

Ձեր ստեղծած ներքին ատելությանը, ուզեք-չուզեք, վերջ ենք տալու, օրինականությունը վերականգնելու ենք:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը