Օգոստոսի 26-ին ԼՂՀ Պաշտպանության բանակում մահացած 18-ամյա զինծառայող ԱղասիԱբրահամյանի գործով ձերբակալվել են երկու հոգի՝ մեկ սպա և մեկ զինվոր։ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար ԴավիթԿարապետյանի խոսքերով՝ «Եղնիկներ» կոչվող զորամաս են մեկնել ՀՀ զինդատախազ ԳևորգԿոստանյանը և պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար ԱրմենՀարությունյանը՝ 18-ամյա զինծառայողի մահվան գործի նախաքննությունը անձամբ իրենց վերահսկողության ներքո պահելու համար:
Զինծառայողի գործով ձերբակալվել են երկու հոգի
Օգոստոսի 26-ին ԼՂՀ Պաշտպանության բանակում մահացած 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով ձերբակալվել են երկու հոգի՝ մեկ սպա և մեկ զինվոր։ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանի խոսքերով՝ «Եղնիկներ» կոչվող զորամաս են մեկնել ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը և պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը՝ 18-ամյա զինծառայողի մահվան գործի նախաքննությունը անձամբ իրենց վերահսկողության ներքո պահելու համար: