Բանկային տվյալները գողացող նոր Android-ի վիրուս է հայտնաբերվել
Տեղեկատվական անվտանգության ապահովման F5 Labs ընկերությունը հայտնաբերել է MailBot վիրուսը, որ ուղղված է կրիպտոարժույթի դրամապանակներից և առցանց բանկինգից օգտվող մարդկանց տվյալների ստացմանը:
Հետազոտության համաձայն՝ Android-ի վրա տարածվող վիրուսը ո՛չ միայն սարքի մասին տեղեկություններ է հավաքում, այլ նաև կարող է սմարթֆոնի վրա տեղի ունեցող գործողությունների մատյան պահել, գործարկել և ջնջել հավելվածներ, հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաև հարձակումներ իրականացնել ծածկույթի տիրույթում:
MailBot-ի հիմնական առանձնահատկությունը կրիպտո դրամապանակներից և երկշերտ նույնականացման կոդերից տվյալների գողությունն է:
Փորձագետները նշել են, որ նոր ծրագիրը SOVA բանկային վիրուսի փոփոխված տարբերակ է։ Ներկայումս MaliBot-ից հիմնականում տուժել են Իսպանիայի և Իտալիայի բնակիչները, որոնք օգտվում են UniCredit բանկային ըըծառայություններից։

Աղբյուրը` yerkir.am