Պենտագոնն Ադրբեջանին ռազմական օգնություն է տրամադրել ահաբեկչության դեմ պայքարելու համար
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Պենտագոնը 44 մլն դոլարի ռազմական օժանդակության փաթեթ է ընդունել, որից 10 մլն դոլարն Ադրբեջանինն է ահաբեկչության դեմ պայքարի համար։
Տրամադրվող օգնության հիմնական նպատակն ահաբեկչության դեմ պայքարում ռազմածովային ուժերի հզորացումն է։
Բացի Ադրբեջանից՝ ռազմական օժանդակություն է տվել նաև Թունիսին և Մալթային, ինչպես նաև Լիտվային և Վենգրիային։
Տեղեկատվության համաձայն՝ փաթեթը Պենտագոնի կողմից ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես։
Ամեն տարի Պենտագոնը ռազմական օգնություն է ցուցաբերում երեք կամ չորս ուղղությամբ։