Կարծիք

18.06.2022 10:31


Այսօր կա մեկ հարց. մենք ի վերջո մատերիա՞լ ենք, թե՞ իր ապագայի համար պայքարող ԱԶԳ

Այսօր կա մեկ հարց. մենք ի վերջո մատերիա՞լ ենք, թե՞ իր ապագայի համար պայքարող ԱԶԳ

Ռուս-Ուկրաինական հակամարտության սկզբից ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարբեր գնահատականներով ուղարկել և ուղարկում են Ուկրաինա մոտ 50 միլիարդ դոլարի զինամթերք և օգնություն։

Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեսք կունենար Ուկրաինան, եթե այդ 50 միլիարդի իրական օգնությունը ուղարկվեր այնտեղ պատերազմից շատ ավելի վաղ։ Պատկերացրեցի՞ք...

Մնում է բոլորդ հասկանաք, որ արևմուտքին ոչ թե սիրուն, զարգացող և ամուր Ուկրաինա էր պետք, այլ թույլ Ռուսաստան...

Ուկրաինան ուղղակի արևմուտքի պլանների իրագործման մատերիալ է, որի լավ լինելն որևէ մեկին պետք չէ։

Ասեմ ավելին, նիկոլը մեզ էլ է հետևողականորեն դարձնում այդպիսի մատերիալ...

Եվ այսօր կա մեկ հարց. մենք ի վերջո մատերիա՞լ ենք, թե՞ իր ապագայի համար պայքարող ԱԶԳ։

Հանդիպում ենք ժամը 19։30 ֆրանսիայի հիապարակում։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը