Քաղաքական

18.06.2022 10:27

Աննա Վարդապետյանի առաջադրումը «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների համար․«Ժողովուրդ»

Աննա Վարդապետյանի առաջադրումը «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների համար․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների և, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել: Ավելին՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։