Աշխարհ

18.06.2022 16:37


Գիտնականները բևեռային արջեր են հայտնաբերել նրանց համար «անհնարին» վայրում

Գիտնականները բևեռային արջեր են հայտնաբերել նրանց համար «անհնարին» վայրում

Հետազոտողները Գրենլանդիայում սպիտակ արջերի թաքնված պոպուլյացիա են հայտնաբերել, որտեղ նրանք չպետք է ապրեն, գրում է Science-ը:

Հետազոտողների խոսքով՝ նոր հարավարևելյան պոպուլյացիան մոտ 300 առանձնյակ ունի, թեև ճշգրիտ թիվը դժվար է որոշել: Այդ նպատակով նրանք վերլուծել են արջերի GPS օձիքի 36 տարվա տվյալները և պարզել են, որ արջերը հարավ-արևելյան Գրենլանդիայիցհյուսիսային լայնության 64 աստիճանից հյուսիս չեն գաղթել, իսկ հյուսիս-արևելքից արջերը չեն անցել նույն գիծը հակառակ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ այդ երկու խմբերը մեկուսացած են:

Հետազոտողները հայտարարել են, որ նոր հայտնաբերված խումբը գենետիկորեն ամենատարբերն է Արկտիկայի բոլոր 20 պոպուլյացիաներից, և գենետիկ համեմատությունները վկայում են այն մասին, որ նրանք մոտ 200 տարի մեկուսացված են եղել հյուսիսարևելյան Գրենլանդիայի արջերից: Բևեռային արջերը խոցելի տեսակ են համարվում, և վայրի բնության մեջ մնացել է 36000 այդպիսի առանձնյակ:

Ֆյորդները, որտեղ բնակվում են հարավարևելյան բևեռային արջերը, գտնվում են Բևեռային շրջանի հարավային եզրին և ուստի տարին ավելի քան 250 օր ազատ են ծովի սառույցից: Հետազոտողների խոսքով՝ այդպիսի սառցե պայմանները համապատասխանում են այն պայմաններին, որոնք կանխատեսվել էին 21-րդ դարի վերջին Արկտիկայի մնացած մասի համար, ինչը պետք է ֆյորդներն անհարմար դարձներ բևեռային արջերի համար: Սառույցը, այդ թվում, կարևոր է արջերի որսի համար։

Հետազոտողները կարծում են, որ արջերն օգտագործում են սառույցի փոքր կտորները, որոնք պոկվում են ֆյորդների սառցադաշտերից և ընկնում են ծովը։ Արջերը, հավանաբար, այդ կտորներն օգտագործում են քաղցրահամ ջրի սառույցի այնպես, ինչպես օգտագործում են ծովի սառույցը որսի համար, ինչը թույլ է տալիս նրանց կերակրել իրենց երկար ժամանակ, երբ ծովի սառույց տարածաշրջանում չկա: Բացի այդ, գենետիկական վերլուծության արդյունքում արջերի մեջ հյուսիսարևելյան տարածաշրջանից եկած երկու առանձնյակ է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ բևեռային արջերը, ամենայն հավանականությամբ, կկարողանան հարմարվել փոփոխվող կլիմայական պայմաններին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը