Լրահոս

31.08.2011 15:02


ԼՂՀ ՏԻՄ ընտրություններում չի գրանցվել 4 թեկնածու

ԼՂՀ ՏԻՄ ընտրություններում չի գրանցվել 4 թեկնածու

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր աշխատանքային խորհրդակցությունում 2011թ. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրված 223 համայնքի ղեկավարի թեկնածուներից գրանցել է 219-ը, չի գրանցել 4 թեկնածու: Առաջադրված 1226 ավագանու անդամի թեկնածուներից գրանցվել է 1220-ը, չի գրանցվել 6 թեկնածու: 2011թ. սեպտեմբերի 18-ին ՏԻՄ հերթական ընտրություններ չեն կայանա Շուշիի շրջանի Քիրսավան և Քաշաթաղի շրջանի Վաղազին համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրվելու պատճառով, Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքում՝ ավագանու անդամների թվի առնվազն կեսին համապատասխան թվով թեկնածուներ չառաջադրվելու և Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում համայնքի ղեկավարի առաջադրված միակ թեկնածուն չգրանցելու պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը