Իշխանական «ընդդիմադիրները» Արցախի հանձնումը համարում են անխուսափելի
Իշխանական քարոզչամեքենայի հրետանու դերը ստանձնած «ընդդիմադիրները» Արցախի հանձնումը վերջնականապես համարում են անխուսափելի, քանզի իբր հարցը շոշափելու դեպքում ալիևը սպառնացել է վերցնել նաև Զանգեզուրը: Անվերապահորեն հավաստի ճանաչելով իշխանության դիրքորոշումն ու փաստարկները, այս ամենի պատասխանատու են համարում բացառապես 2-րդ և 3-րդ նախագահներին և նրանցից պահանջում ներկայացնել գործողությունների ճանապարհային քարտեզ։
Քաղաքական խաղերի համար պատեհ պահ չեք ընտրել։ Առաջնահերթ խնդիրը Երկրի, ոչ թե ձեր անձի ճակատագիրն է: Կոնկրետ ձեր ճանապարհային քարտեզը պարզից էլ պարզ է՝ ձեռք քաշել Արցախից, որ ալիևը իբր չզավթի Զանգեզուրը և այլ տարածքներ, թեպետ՝ հրաշալի գիտեք, որ այդ դեպքում զավթելու է՝ սիրաշահումները երբեք իրենց համար խոչընդոտ չեն եղել, ճիշտ հակառակը, այլապես չէիք պնդիր, որ խաղաղության դարաշրջանը երաշխավորված չէ։
Հարգելիներս, այդքան շատ էիք ուզում ճանապարհային քարտեզ, չսկսեիք նոր կետից, կամ ոչ թե պարտությունից ու զիջումներից հետո, այլ մինչ այդ ակնկալեիք նույնը, արդյունքում պատկերն էլ նույնը չէր լինի։ Ինչ վերաբերում է քայլերին, ապա մարդկանց մի մոլորեցրեք, Երկիրը պահելու համար ոչ բոլոր միջոցներն եք գործադրել՝ ա) շատ արագ, ժամ առաջ հարկ է առողջացնել և հստակեցնել դաշնակիցների հետ դեռևս իսպառ չփացած հարաբերությունները, ուրվագծել զարգացման վեկտորները, բ) մոբիլիզացնել բոլոր ուժերը և ուղղորդել անվտանգության ամրապնդմանը, իսկ աղամանների և այլ «հրատապ» խնդիրների համար հետո ժամանակ կգտնվի ...

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից