Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ այս աշուն քաղաքական կյանքում առաջիկա ընտրությունների նախապատրաստական փուլն է լինելու։
–Աշունն ակտիվ ու կայուն է լինելու, որովհետև քաղաքական ուժերի մի մասն արդեն ընտրությունների ճանապարհով է գնում, և քաղաքական դաշտի դերակատարները շուտով կերևան։ Այսօր դեռ պարզ է, որ կոալիցիոն կուսակցություններն են մասնակցելու, ՀԱԿ–ը մասնակցելու է, ՀՅԴ–ն մասնակցելու է, «Ժառանգությունը» մասնակցելու է, բայց նաև կարծում եմ, որ ևս երկու–երեք ուժ կձևավորվի ու մասնակից կդառնա,–ասել է նա։
Հարցին, թե ՀԱԿ–ը խորհրդարանում ինչ հնարավորություններ կունենա խորհրդարան անցնելու, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ դա կախված է այն բանից, թե ինչ դեմքերով նա կմասնակցի ընտրություններին։
–Եթե ՀՀՇ–ի այն մարդիկ մասնակցեն ընտրություններին, որոնք այսօր ՀԱԿ–ում չկան, պարզ է՝ հավանականությունն ավելի շատ կլինի, իսկ եթե այսպես կիսատ–պռատ բաներ անեն, սարքած–մարքած քաղբանտարկյալներով պիտի գան, շատ քիչ կլինի։ Ես կարծում եմ՝ 8–10 հոգի կանցնի,–ընդգծել է նա։
Գալուստ Սահակյանի կարծիքով ՀԱԿ–ը խորհրդարանում 8–10 մանդատ կստանա

7or.am