Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը
Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։
Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն ուղղակի դադարել է ֆիզիկապես լսել նրան, իսկ ավելի մեծ մասը լսում է, բայց չի ուզում կամ չի կարողանում ընկալել նրա ասածները։
Ակնհայտ է, որ կա մեր հասարակության հետ կոմունիկացիայի լուրջ խնդիր։ Եթե մարդը չի լսում Նիկոլին ու չի ընկալում, թե նա ինչ է ասում, ապա չի լսի նաև հականիկոլին, որն իրեն զգուշացնում է Նիկոլի ասածների վտանգների մասին։
Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ու դրա համար բարդ թեմաները միշտ համեմում է լայն սպառման «կորմով»։ Մեծ մասին հետաքրքրիր չէ կամ ըմբռնելի չէ, թե ինչ է ասում Նիկոլը ապագա զարգացումների մասին, իսկ Նիկոլը պետականության հետ անհամատեղելի բան է ասում, բայց տարբեր շերտեր, այդ թվում՝ կրթված, այդ ելույթից մտապահում են, «թե հենա Նիկոլը փաստացի ասեց, որ Քոչարյանը 1998-ին ա ծախել Ղարաբաղը, իսկ Սերժը՝ 2016-ին»։
Ու անհնար է գոնե բացատրել, որ նույն բանը երկու անգամ հնարավոր չի «ծախել»։ Չես կարող բանական պատասխան ստանալ, թե եթե «ծախել էին», ինչո՞ւ Ադրբեջանը չէր վերցնում իր «առածը» 20 տարի շարունակ, փոխարենը ինչու՞ էր բանակցում, զինվում։ Ինչո՞ւ էր Ալիևը հայտարարում, որ փակ դռների հետևում իրեն համոզում են՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և այլն։ Ռացիոնալ երկխոսության որևէ փորձ այս լսարանի հետ, ցավոք, բացառված է։ Բայց այդ լսարանը քանակապես մեծ է։
Վստահաբար, այստեղ խնդիրն արդեն Արցախը չէ։ Մենք ունենք տոտալ դեմորալիզացված ժողովուրդ՝ մայր Հայաստանում և սփյուռքում։ Նիկոլը 2018-ին նրանց ասեց, «Դուք եք տերը ձեր երկրի», և լայն հասարակությունը, տիրոջ իրավունքով, հիմա բարձրաձայն ասում է. «Մենք երկիր չենք ուզում»։
Այսօր մեր դրոշը եռագույնը չէ, դա արդեն անցյալից է։ Մենք, որպես ժողովուրդ, պարզել ենք մեծ սպիտակ դրոշ՝ ի տես հարևանների, միջնորդների, դաշնակիցների, հակառակորդի։ Բոլորը սա ֆիքսել են։
Բայց, քանի որ ջախջախված են ռացիոնալ կոմունիկացիայի բոլոր խողովակները, չի լինում անցում կատարել հաջորդ կետին. շատ լավ, չեք ուզում երկիր, չեք ուզում արժանապատիվ պայքարել, չեք ուզում խառնվել ոչնչի, բա հետո ո՞նց եք պատկերացնում, ի՞նչ է լինելու։ Շատ լավ, սա´ էլ կտանք, նա´ էլ, բա հետո՞։ Որ չեղավ պետություն, հետո ի՞նչ է լինելու։ Ռացիոնալ հետոն ո՞րն է։ Ո՞նց եք ապրելու, ձեր ընտանիքները ո՞նց են ապրելու, ի՞նչ անձնագրով, ի՞նչ արժույթով եք աշխատավարձ ստանալու և այլն։ Նման հարցերի մասին մարդիկ չեն մտածում։
Մենք չենք ուզում ինքներս մեզ պաշտպանել, չենք ուզում լինել արժանապատիվ, գլուխներս կախում ենք Ալիևի ամեն հայհոյանքի առաջ՝ ձև անելով, թե չենք լսում, թե չենք հասկանում, թե մեզ չի վերաբերում։ Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը։
Գրեթե նույն պրոցեսը գնում է սփյուռքում։ Լայն շերտերն օտարանում են հայրենիքից՝ լավագույն դեպքում այն դիտարկելով որպես հարսանիքի վայր, իսկ վերնախավերը գործարքային ռեժիմի մեջ են։ Եթե ռուսահայ էլիտային ФСБ-ի սպան կարող է հրահանգել՝ պասի´վ եղեք, մի´ արեք էսպես կամ արեք էսպես, նույնը կատարվում է արևմուտքում, որտեղ և´ այլ համազգեստով սպաներ կան, և´ այլ շահավետ տենդերներ ու այլ բոնուսներ, որոնց միջոցով լոյալություն, լռություն, կամ տեսակետների հանկարծակի փոփոխություն կարելի է ստանալ։ Եթե հայրենիք, պետություն փրկելու համար էլիտաները սպասելու են թույլտվության, ապա շատ կարևոր հետևություններ պետք է արվեն։
Ուրեմն շատ լուրջ փոփոխություններ են պետք. հասկանալի է, որ հայրենիքը չէ, որ պետք է փոխել։
Եթե Հայաստանում կա 200 հազար քաղաքացի, որ ուզում է պահել պետությունը և հայկական Արցախը, մենք դրանք պահելու ենք։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսը կա։
Մենք գործ ունենք ջախջախված և աղավաղված հանրային հաղորդակցության պրոբլեմի հետ։ Սա´ է, որ թույլ չի տալիս ահազանգը ճիշտ հնչեցնել, տեղ հասցնել, մոբիլիզացնել 200 հազարին։
Սեփական ժողովրդի հետ արդյունավետ հաղորդակցության բացակայությունն է պատճառը, որ հանրության մեծ մասը չի հասկանում դիմադրության շարժման էությունը։ Չի հասկանում՝ ինչի՞ն ենք դիմադրում, ինչո՞ւ ենք դիմադրում, ի՞նչ կլինի, եթե չդիմադրենք։ Պարզապես չի ընկալում հարցի էությունը։
Կա խնդիր՝ վերափոխել ասելիքը և ձևավորել սեփական հանրության հետ հաղորդակցության նոր մեխանիզմներ։ Մենք դա պետք է անեինք նոյեմբերի 9-ից հետո, բայց չարեցինք. որոշում կայացնողների մոտ հին պատկերացումների իներցիան թույլ չտվեց հասկանալ նոր իրականությունը։
Դիմադրության շարժման բովանդակային վերափոխման առանցքներից մեկը պետք է լինի պետականության գաղափարը։ Նոր շարժում՝ հանուն պետության։ Պետություն պահելու գաղափարը (և պետությունը կորցնելու ռիսկը) կարող է դառնալ վերափոխված շարժման առանցքը։ Սրան անմիջապես հաջորդելու է «ինչպիսի՞ պետություն» բանավեճը, որը կներքաշի նոր շերտերի՝ մեզ տանելով դեպի ակտիվ 200 հազարի կոնսոլիդացիան պետության գաղափարի շուրջ։ Ու հենց այս գաղափարը կարող է միավորել ուսանողներին, պետական համակարգին, ուժայիններին, ազգայնականներին ու նույնիսկ կոնֆորմիստներին։

Այլընտրանքային նախագծեր խումբ
Վահե Հովհաննիսյան