Լրահոս

31.08.2011 13:31


ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը ՀԱԿ–ին ճահճից հանելու համա՞ր էր

ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը ՀԱԿ–ին ճահճից հանելու  համա՞ր էր

ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀԱԿ–ը իրավունք չունի իշխանություններին մեղադրել  պայմանավորվածությունների  խախտման համար, քանի որ երկխոսությունն ինքնին հարցեր  քննարկելու և ընդամենը դիտարկումներ անելու համար է։

–Հո այնպես չէ՞, որ  նստեցին, այդ հարցերը քննարկեցին, ու պետք է որոշում կայացնեն, որը պարտադիր  է նաև մյուս քաղաքական ուժերի համար։ Չի կարող այդպես լինել,–ասել է Գալուստ Սահակյանը։

Ըստ նրա՝ երկխոսությունը ՀԱԿ–ին էր ձեռնտու։

Երկխոսության ամբողջ  գործընթացն ավելի շուտ իրենց կարողացավ քաղաքական ճահճից հանել և բերել քաղաքական դաշտ, քան խնդիրներ լուծեց կոալիցիոն ուժերի համար։ Կոալիցիոն ուժերը  մշտապես էլ պատրաստ են եղել խոսել, և իրենց ամբողջ  գործունեության ընթացքում չի եղել որևէ դեպք, որ որևէ քաղաքական ուժի հետ չցանկանան խոսել,–ասել է Գալուստ  Սահակյանը։

«7օր»–ի այն հարցին, թե իսկ  ՀՀԿ–ի ինչի՞ն էր պետք ՀԱԿ–ին ճահճից հանելը, նա պատասխանել է, թե եթե  օրգանիզմում որևէ հիվանդություն կա, ապա միշտ վտանգ է ներկայացնում ամբողջ  հասարակության համար։

Հարցին, թե հիմա ՀԱԿ–ը դո՞ւրս է եկել այդ ճահճից, նա պատասխանել է,  թե դրա վերլուծությունն ու հարցի պատասխանը պետք է ՀԱԿ–ին թողնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը