Լրահոս

31.08.2011 12:52


Նորիկ Սարգսյանին Մարգար Օհանյանի գործի շրջանակում չեն հարցաքննել

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքն է զբաղեցնելու ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի պաշտոնը՝ ասել է. «Նման խոսակցություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է ցանկություններին, ապա ամեն մարդ կարող է ցանկություններ ունենալ»։ Նա նաև հայտնել է, որ իրեն Մարգար Օհանյանի գործի շրջանակում չեն հարցաքննել։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) երեկ ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանե ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը