Քաղաքական

17.06.2022 11:07

Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալ է եղել անգամ ՔՊ-ի համար. «Հրապարակ»

Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալ է եղել անգամ ՔՊ-ի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։

Հետաքրքրվել են եւ պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով քննիչին սկանդալային ու անօրինական հրահանգ իջեցնելու պատմությամբ: Եվ չնայած անցած տարիներին դատախազի թեկնածուների հետ օրենսդիրների հանդիպումն անցնում էր անշլագ մթնոլորտում, բոլորը ներկա էին լինում, երեկ ՔՊ խմբակցության մոտ կեսը ներկա չի եղել Վարդապետյանի հետ հանդիպմանը:

Իսկ փակ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, թեկնածուն իր կենսագրականն է ներկայացրել, խոստացել է անաչառ ու անկաշկանդ լինել: Իսկ դատախազական եւ իրավապահ համակարգում ուղղակի խուճապ է՝ Վարդապետյանի անփորձությունը եւ կամակատարությունը կարող են մեծ ավերածությունների պատճառ դառնալ։

Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։