Լրահոս

31.08.2011 13:11


ՀՀԿ պատգամավոր. «Դատախազությունը պե՛տք է անդրադառնա թմրանյութերի առևտրից Լևոն Տեր–Պետրոսյանի օգտվելու մասին հրապարակմանը»

ՀՀԿ պատգամավոր. «Դատախազությունը պե՛տք է անդրադառնա թմրանյութերի առևտրից Լևոն Տեր–Պետրոսյանի օգտվելու մասին հրապարակմանը»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավագիտության դոկտոր Ռաֆիկ Պետրոսյանը «7օր»–ին ասել է, որ գլխավոր դատախազությունը պարտավոր է ընթացք տալ «Wikileaks»–ի գաղտնազերծած այն տեղեկատվությանը, թե Հայաստանի քաղաքական ու պետական վերնախավը ներկայացնող որոշ այրեր, այդ թվում՝ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, անձնապես օգտվում են թմրանյութերի առևտրից։

–ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հոդված ունենք, որ եթե մամուլում հանցագործություն կատարելու մասին հաղորդում կա, դատախազությունը պարտավո՛ր է անդրադառնալ դրան՝ կա՛մ գործ հարուցել, կա՛մ մերժել։ Բայց քանի որ նման հաղորդումները հազարով են, շատ ժամանակ դատախազությունը չի անդրադառնում։ Չնայած՝ սա այնպիսի կարևոր հարց է, որ պե՛տք է անդրադառնա։ Եթե հասարակական հնչեղություն ունի, ուրեմն դատախազությունը պետք է անդրադառնա այդ հրապարակմանը,–ասել է Ռ. Պետրոսյանը։

ՀՀԿ–ական պատգամավորը հավելել է, որ միայն դատախազությունը, քննություն կատարելուց, քրեական գործ հարուցելուց հետո, կարող է պատասխանել՝ Լևոն Տեր–Պետրոսյանն իրոք օգտվո՞ւմ է թմրանյութերի առևտրից, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը