Լրահոս

31.08.2011 13:07


Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը թմրաբիզնեսից եկամուտներ է ստանում

Գալուստ Սահակյանը  չի հավատում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը թմրաբիզնեսից եկամուտներ է ստանում

Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով մամուլում հրապարակված  այն տեղեկությանը, թե ՀԱԿ–իշխանություն երկխոսության առկախումը ԱՄՆ–ի  հրահանգով է տեղի ունեցել՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանն ասել է, թե եթե հավատան այդ լուրերին, ապա կստացվի, թե ԱՄՆ–ը վախեցել է ՀԱԿ–ից և ինչ–որ քայլեր է ձեռնարկում։

Ես դա աբսուրդ եմ համարում,–ընդգծել է նա։

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ անգամ «WikiLeaks» աղմկահարույց կայքի հրապարակած  տեղեկություններին պետք չէ լուրջ վերաբերվել։

–Այդ տեղեկությունները լարված կերպով ամբողջ աշխարհը  արդարացումների մեջ են դնում, բայց դա քայլ է, որ  փորձում են այս կամ այն պետությանը խաղերի  մեջ  գցեն։ Այդ ամենը ոչ թե իրական ինչ–որ գործոն է, որը դաշտը առաջնորդում է, այլ «PR» տեխնոլոգիա է, որով այս ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլում հիմնական խնդիրներից շեղում է ուշադրությունը։ Կարծում եմ, որ եթե ինչ–որ բան ենք ուզում պարզել, ապա կոնկրետ մեզ վերաբերող հարցում ցանկացած  լրագրող կարող է հարցադրումներ անել այն անձերին, ովքեր նշված են այդ հրապարակումներում, և ստանալ հստակ, կոնկրետ  պատասխաններ,–ընդգծել է նա։

«7օր»–ի այն  հարցին, թե իսկ ինչպե՞ս է ինքը վերբերվում  «WikiLeaks»–ի այն հրապարակմանը, ըստ  որի Լևոն–Տեր Պետրոսյանը թմրաբիզնեսից եկամուտներ է ստանում, Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դրան չի հավատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը