Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «թոշակի է ուղարկել»
ԵԱՀԿ-ից մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ուստի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո Մինսկի խումբն այլևս պետք չէ։ Այս Բաքվում «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է АПА-ն։
Նրա կարծիքով՝ «ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ հանդիպում անցկացնել Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների մասնակցությամբ»։ «Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու։ Ժամանակն է, որ նրանք թոշակի անցնեն: Այսպիսով, ես ուզում եմ արտահայտել մեր այն դիրքորոշումը, որ Հայաստանում կամ որևէ այլ երկրում Մինսկի խմբի առումով ցանկացած շահարկում միայն զայրույթ է առաջացնում Ադրբեջանում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները լուծված են։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղիների մասին»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ news.am