Պայքարը շարունակվում է, դիմադրությունը շարունակվում է
Ինչպես և կանխատեսվում էր, Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշումը որոշ շրջանակների մոտ շահարկումների և չարախնդության առիթ դարձավ, իսկ որոշ շրջանակների մոտ հիասթափություն առաջացրեց:
Դիմադրության շարժման խորհրդանիշը որևէ կերպ հրապարակի վրանները չեն, այլ մեր արժանապատիվ քաղաքացիները, որոնք իրենց ձայնն այլևս լսելի են դարձրել:
Մեր պայքարը, այդ թվում նաև փողոցային պայքարը, շարունակվում է: Մենք խնդիր ունենք էլ ավելի հնչեղ դարձնել մեր ձայնը, խտացնել մեր շարքերը:
Թերևս բոլորիս համար է պարզ, որ այս ողջ ընթացքում մեր մտահոգությունները կիսող, մեր հայրենիքի համար սրտացավ հազարավոր քաղաքացիներ տարբեր պատճառներից ելենելով այդպես էլ չմիացան մեզ: Սա հուշում է, որ պետք է փոխել պայքարի մարտավորությունը, վերանայել մեր քայլերը՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու համար, քանի որ հենց դրանից է կախված մեր վերջնական հաջողությունը:
Ուստի, հիասթափվել չկա, մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ: Պայքարը շարունակվում է, դիմադրությունը շարունակվում է:

Ելենա Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից