Կարծիք

15.06.2022 15:11


Մեր պայքարը վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու

Մեր պայքարը վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու

Արցախյան կործանարար պատերազմով սկիզբ դրվեց աշխարհակարգի փոփոխությանը։ Այս պատերազմին հետևեցին ռազմական գործողություններ Ուկրայինայում, կա էսկալացիայի հնարավորություն Թայվանում և Հունաստանում։

Արցախյան պատերազմը կարծես թիթեռի էֆեկտ է ունեցել ողջ աշխարհի վրա։

Երբ ես պնդում էի, որ Արցախն է մեր անկախության երաշխավորն ես սխալվում էի. Արցախը իր ուսերի վրա շատ այլ երկրների անդորրն էր պահում։

Արևմուտքի կողմից և նիկոլի ձեռմամբ հրահրած պատերազմի արդյունքը ամենաանցակալին էր արևմուտքի համար, քանզի Արցախը, փոխանակ ամբողջությամբ հանձնվեր ադրբեջանին, մասամբ պահպանվեց։ Ավելին այնտեղ հայտնվեցին ռուս զորամիավորումները` էլ ավելի թուլացնելով թե՜ թուրքիայի և թե՜ արևմուտքի ազդեցությունն այս շրջանում։

Գիտակցելով այդ սխալները, արևմուտքը նախաձեռնեց "Ուկրայինա" անունով հատուկ օպերացիան, որի միակ նպատակը ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումն էր ի պատասխան Արցախյան պարտության։ Բայց այս պարագայում էլ, ինչպես տեսնում ենք, ցանկալի արդյունքի հասնել չի ստացվում։ Ավելին, որպես հետևանք տարբեր երկրներ պատրաստվում են ուժի կիրառմամբ լուծել իրենց վաղեմի տարածքային վեճերը։

Սա է իրականությունը։

Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի հանձնումը կրկին կարող է դառնալ անդառնալի փոփոխությունների առիթ։ Այդ փոփոխությունների արդյունքում մենք որպես երկիր ուղղակի ջնջվելու ենք քարտեզների վրայից։

Իսկ դուք ընկած վրաններից եք խոսում։ Մեր պայքարը Ֆրանսիայի հրապարակում վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու...

Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը