Քաղաքական

15.06.2022 11:10

Փաշինյանի ընդունելությունը նախապես ծրագրված ծանր աշխատանքի հետևանք էր. «Հրապարակ»

Փաշինյանի ընդունելությունը նախապես ծրագրված ծանր աշխատանքի հետևանք էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր։ Ուշագրավ է, որ այցելությունն անակնկալ է եղել անգամ մարզից ընտրված պատգամավորների համար, ինչը նշանակում է, որ Փաշինյանը ոչ այնքան տեղի խնդիրներով պայմանավորված էր մեկնել, որքան ընդդիմությանն ինչ-որ բան ապացուցելու՝ ցույց տալու, որ ժողովուրդն իր հետ է, սիրում է իրեն, լուսանկարվում է, չի վիրավորում։

Սակայն բոլոր այդ տեսարանները, որոնց մասին կառավարությունից մի քանի հարյուր լուսանկար էինք ստացել, նախապես կատարված ծանր աշխատանքի հետեւանք էին․ գործի էին դրել բոլոր ուժերը՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանից, մարզպետից, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանից՝ մինչեւ ուժայիններ։ Նախապես էին աշխատանք տարել, ապա գյուղից գյուղ ուղեկցում էին Փաշինյանին՝ տհաճ անակնկալներից զերծ պահելու համար: Նրանց հետ միասին գյուղից գյուղ էր գնում նաեւ մասսովկան»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։