Կարծիք

15.06.2022 10:54


Հայաստանում պայքարի ոգի կա․ վերականգնվել է այդ ոգին, իսկ այդ ոգու տեր մարդիկ կոնսոլիդացվում են

Հայաստանում պայքարի ոգի կա․ վերականգնվել է այդ ոգին, իսկ այդ ոգու տեր մարդիկ կոնսոլիդացվում են

Ֆրանսիայի հրապարակում երեկ Իշխանը թվարկեց Դիմադրության շարժման՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ 14 թե 15 կետ նշեց։ Ես դրանց ևս մի քանիսը կավելացնեի։ Բայց ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանում պայքարի ոգի կա։ Վերականգնվել է այդ ոգին։ Իսկ այդ ոգու տեր մարդիկ կոնսոլիդացվում են։ Սա ամենակարևորն է։

Ամենայն անկեղծությամբ եմ ասում, հանրային տրամադրությունների այն վիճակը, որ կար մարտի կեսերին, խայտառակություն ու մի բան էլ ավել էր։ Ավելի վատ վիճակում մեր ժողովուրդը միայն 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էր։ Բայց այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ շիվարած էին, չէին հասկանում ինչ է կատարվում իրենց շուրջ։ Իսկ ահա ընդամենը երեք ամիս առաջ այդ լոյալությունը լրիվ այլ պատճառներ ուներ։ Ժողովուրդն իրեն դատապարտված էր համարում։ Հիմա դա այլևս չկա։ Շարժումը ոչ միայն այդ մթնոլորտն է կոտրել, այլ ինչպես միանգամայն ճիշտ նշեց երեկ Իշխանը, նախանշել է մեր ժողովրդի ապագա ապրելակերպը։

Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում ապագա չունի։ Ավելին, այդ խնդիրը շատ արագ է լուծվելու՝ անկախ նրանից վրաններ կլինե՞ն Ֆրանսիայի հրապարակում, թե ոչ։ Դիմադրության շարժումը դրա հիմքերն արդեն դրել է։ Մնացածում պետք է կենտրոնանանք բովանդակության վրա։ Ձևը հեչ կարևոր չէ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը