«Nirvana» խմբի թմբկահարին «աստվածակերպ հանճար» են համարել
«Nirvana» խմբի նախկին թմբկահար և «Foo Fighters» խմբի առաջատար Դեյվ Գրոլը անգլիական «New Musical Express» երաժշտական ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ «աստվածակերպ հանճար» կհայտարարվի։ Այս մասին տեղեկացնում է ամսագրի պաշտոնական կայքէջը։
«Shockwaves NME Awards» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 23-ին Լոնդոնում։ Դ. Գրոլի «Foo Fighters» խումբը հանդես կգա հատուկ համարով։
«New Musical Express» ամսագրին տված հարցազրույցում Գրոլը հայտնել է, թե միանգամայն ցնցված է, որ իրեն շնորհվելու է «Godlike Genius» մրցանակը, քանի որ ինքն իրեն այդպիսին չի համարում։ Նա, սակայն, ասել է, որ հաճելի է մրցանակ ստանալ այն բանի համար, ինչը սիրում ես։