Կարծիք

14.06.2022 16:59


Նյութը հրապարակելուց հետո երեք օր լռություն է, ոչ մի ծպտուն ո՛չ պատգամավորի կողմից, ո՛չ ոստիկանության, ո՛չ իշխանական կուսակցության կողմից, ո՛չ մարդու իրավունքների զանազան պաշտպանների ու օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի կողմից

Նյութը հրապարակելուց հետո երեք օր լռություն է, ոչ մի ծպտուն ո՛չ պատգամավորի կողմից, ո՛չ ոստիկանության, ո՛չ իշխանական կուսակցության կողմից, ո՛չ մարդու իրավունքների զանազան պաշտպանների ու օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի կողմից

Հրապարակվել է սկանդալային նյութ այն մասին, թե ինչպես է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ծեծել իր քաղաքացիական կնոջը (զագսով ամուսնացած չեն), նրանից փող կորզել և այլն և այլն։ Այդ կինն է զանգել ու մամուլին պատմել, պատմել է, թե երբ, նկարագրել է, թե ինչպես է ծեծել, էն աստիճանի, որ ձեռքերը բռնել է, քացով խփել դեմքին, կծել և այլն։ Ինքն է իր ծեծված վիճակում լուսանկարները տվել Politik.am-ին։

Նյութը հրապարակվեց հունիսի 10-ին, անմիջապես տարածվեց ողջ լրատվադաշտում, բնականաբար, դարձավ մեծ սկանդալ, ու հասկանալի պատճառով․ ծեծողը պատգամավոր է, այն էլ՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահը։ Իսկ այդ իշխանական խմբակցությունում էլ կան լիքը սորոսականներ, Սորոսի հիմնադրամն էլ կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ներ էր բացել, որ իբր կանանց մատից փուշ հանեին։ Հայաստանի քրեական օրենսգրքով ծեծը արգելված է, կնոջ ծեծելը արգելված է նաև տղամարդկային կոդեքսով ու բարոյական օրենքներով։ Անընդունելի և դատապարտելի է, որ կողմից ուզում ես՝ նայի։

Նյութը հրապարակելուց հետո երեք օր լռություն է, ոչ մի ծպտուն ո՛չ պատգամավորի կողմից, ո՛չ ոստիկանության, ո՛չ իշխանական կուսակցության կողմից, ո՛չ մարդու իրավունքների զանազան պաշտպանների ու օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի կողմից։ Իմանում ենք միայն, որ դատախազությունում ինչ-որ փաստեր են ուսումնասիրվում, ՄԻՊ-ը հետևում է։ Իսկ Ռուստամ Բաքոյանը իր համար ֆռֆռում է․ պարզ է, որ միջոցներ է ձեռնարկում սկանդալը հարթելու ուղղությամբ։ Երեք օր անց՝ հունիսի 13-ին միայն Բաքոյանը ԱԺ-ում կմկմալով ասում է՝ թող դատախազությունը ուսումնասիրի՝ ծեծե՞լ եմ, թե չէ։ Իսկ երեկոյան, արդեն, անսպասելի շրջադարձ՝ Բաքոյանը գրառում է անում, ասում է՝ պաշտոնապես հերքում եմ, էդ կինն էլ ափալ թափալ զանգում է նույն լրագրողներին ու ասում է՝ ինչ ասել եմ, հերքում եմ, ներողություն եմ խնդրում։

Բաքոյանի հերքումը դեռ ջհանդամ, ոչ ոք բանի տեղ չի դնում․ ակնհայտ հարցը՝ իսկ կի՞նը էդ ինչու որոշեց հերքել մի բան, որը օրեր առաջ անձամբ պատմել է մի քանի լրատվամիջոցի։ Առաջինը, որ մարդու մտքին գալիս, է, որ գնացել, սպառնացել է, ահաբեկել է, հնարավոր է մի թափ էլ ծեծ է կերել նրա համար, որ բացահայտել և հանրայնացրել է շարունակական բռնությունը իր նկատմամբ։ Դե իհարկե, եթե իրավապահ համակարգը միայն ընդիմադիրների դեպքում է աշխատում, իշխանականն էլ պետք է գնար, հերթական անգամ բռնություն գործադրեր, ասեր ձենդ կտրի՝ նստի տեղդ ու զանգի ասա՝ տենց բան չկա։

Զանգում ենք ոստիկանություն՝ իմանալու համար, թե արդյո՞ք էդ կնոջը ուղեկցող ոստիկան, թիկնապահ, պաշտպանության ինչ-որ միջոց հատկացվել է, քանի որ ծեծողը իշխանական պատգամավոր է և, հավանաբար, կարող էր նաև ճնշում գործադրել։ Ոստիկանությունից ասում են՝ ոչ մի միջոց չեն ձեռնարկել, քանի որ հաղորդում չի եղել, քննություն է գնում, հերքումներ են եղել։ Այսինքն որ այդ մասին հրապարակում եղել է՝ էդ հեչ։ Էն որ թևդ մի տեղ վնասում ես կամ դահուկից ընկնում ես, կոտրվածք կամ կապտուկ ես ստանում, շտապօգնությունը օգնություն կատարելուն զուգահեռ պարտավոր է ոստիկանություն կանչել, նրանք էլ իրենց հերթին պարտավոր են հարցաքննել, պարզել հանգամանքները, հնարավոր է՝ վեճ է եղել, ծեծկռտուք, դիտավորություն, հանցագործություն։

Ոստիկանությունը լավ իմանալով, որ գործ ունի պատգամավորի հետ, որն ունի իշխանական լծակներ, կարող է ճնշում գործադրել, կրկնակի հանցանք կատարել, էս դեպքում մատը մատին չի խփել։ Էդ կնոջը թողել են անպաշտպան իշխանական բուրգի դեմ։ Դատախազը չի շտապում գործ հարուցել, մտնել ԱԺ Բաքոյանին անձեռնամխելիությունից զրկելու, կալանքի տակ վերցնելու, որ չկարողանա ճնշել և այլ։ Դատախազությունը որ այլ, հատկապես ընդիմադիր գործիչների դեպքում շատ ակտիվ է, այս դեպքում դեպքը թողել է ինքն իրեն արգելակվի, որը և տեսնում ենք․ կինը զանգում է, խնդրում է հերքեն, ներողություն փոխանցեն իր անունից։

Կինը անճարությունից լրագրողներին է դիմում, ասում է, որ իրեն ծեծել են, ասում է՝ ով է ծեծում, նկարներ է փոխանցում, հարցազրույց տալիս ու մանրամասն պատմում է, երեք օր հետո անհանգիստ զանգում ասում է՝ հերքում եմ, բայց միևնույն է՝ ծեծվել է իրականում․ ինչո՞վ էին զբաղված ոստիկանությունը և դատախազությունը այդ օրերին։ Ո՞նց է լինում, որ մի հատ իշխանական մեկը գրում է ինձ ֆեյսբուքով սպառնում են, անմիջապես ուղեկցող ոստիկաններ են տրամադրում, բայց որ գրում են իշխանական այսինչը ինձ ծեծել է, թողնում են բախտի քմահաճույքին։

Ասենք հերքեցին, վե՞րջ, ուրեմն չի՞ ծեծել։ Սա այն թեման է, որ պետք է մոռացության չտալ։ Կոչ եմ անում բոլոր կոլգաներիս, իրավապաշտպաններին՝ անարձգանք չթողնել այս թեման, գնալ հետևից։ Փաստացի օգտվում են էն հանգամանքից, որ անձեռնամխելի են, իսկ իշխանական անպատժելիությունն անցնում է լկտիության սահմանները։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը