Շիրակի մարզի հատկապես գյուղական համայնքներում նկատվում է դպրոցահասակ երեխաների հետևողական նվազում: Թեև վերջին մի քանի տարիներին նման միտում նկատվում էր, սակայն խնդիրն առավել ակնառու է դարձել այս տարի: Օրինակ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դպրոցները հայտնվել են դժվարին կացության մեջ՝ աշակերտների թվի պակասի պատճառով.
«Այսպիսի բան երբեք չէր եղել: 15 աշակերտ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն ևայլ երկներ: 301 աշակերտից 15-ը գնացել են, 11-ն էլ նախապատրաստավում են գնալու»,- ասել է Ախուրյան համայնքի թիվ 2 դպրոցի տնօրեն Նաիրա Մուշեղյանը:
Նույն իրավիճակն է նաև մարզի Կապս համայնքում։ Այնտեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնյա Գրիգորյանը ևս նշում է, որ աշակերտների նման արտագաղթի դեպքում իրենք բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնելու։
«Ընդհանրապես մարդկանց շատ արտահոսք կա: Գնում են հատկապես Ռուսաստան: Դեռևս կարողանում ենք դասարաններ կոմպլեկտավորել, սակայն այսպիսի հոսքի դեպքում կասկածում եմ, որ կարողանանք»,- ասել է Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնյա Գրիգորյանը:
Շիրակի մարզի գյուղերը ծերանում են և դատարկվում
Շիրակի մարզի հատկապես գյուղական համայնքներում նկատվում է դպրոցահասակ երեխաների հետևողական նվազում: Թեև վերջին մի քանի տարիներին նման միտում նկատվում էր, սակայն խնդիրն առավել ակնառու է դարձել այս տարի: Օրինակ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դպրոցները հայտնվել են դժվարին կացության մեջ՝ աշակերտների թվի պակասի պատճառով.
«Այսպիսի բան երբեք չէր եղել: 15 աշակերտ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն և այլ երկներ: 301 աշակերտից 15-ը գնացել են, 11-ն էլ նախապատրաստավում են գնալու»,- ասել է Ախուրյան համայնքի թիվ 2 դպրոցի տնօրեն Նաիրա Մուշեղյանը:
Նույն իրավիճակն է նաև մարզի Կապս համայնքում։ Այնտեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնյա Գրիգորյանը ևս նշում է, որ աշակերտների նման արտագաղթի դեպքում իրենք բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնելու։
«Ընդհանրապես մարդկանց շատ արտահոսք կա: Գնում են հատկապես Ռուսաստան: Դեռևս կարողանում ենք դասարաններ կոմպլեկտավորել, սակայն այսպիսի հոսքի դեպքում կասկածում եմ, որ կարողանանք»,- ասել է Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնյա Գրիգորյանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի