Կարծիք

14.06.2022 13:59


Հասարակությունն անառողջ է, և այդ հիվանդության պատճառը իշխանությունն է՝ նիկոլի գլխավորությամբ

Հասարակությունն անառողջ է, և այդ հիվանդության պատճառը իշխանությունն է՝ նիկոլի գլխավորությամբ

Այն երկրում, որտեղ մի մարդու կալանքի տակ մնալու կամ բերման ենթարկելու լուրը ուրախացնում է մյուսին, այդ հասարակությունը մեղմ ասած անառողջ է, և այդ հիվանդության պատճառը այսօրվա գործող իշխանությունն է նիկոլի գլխավորությամբ: Նա է տարիներ շարունակ հասարակության մեջ սերմանել ատելություն և հասարակությանը բաժանել նախկինի ու ներկայի, սևի ու սպիտակի, մերոնց և ձերոնց։ Ցավը նրանում է, որ հիմա էլ շարունակում է:

Անկեղծ ասեմ, սա լուրջ խնդիր է բոլորիս համար. չի կարելի այս աստիճան ցածրորակ հասարակություն ունենալ և պայքարել ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու համար։ Սրա հետևանքն է, որ այսօր այդ նույն հասարակության մի մասը պատրաստ է մեր դարավոր թշնամու հետ բարեկամանալ և մոռանալով 1915 թվի Ցեղասպանությունը ապրել կողք-կողքի, սա է պատճառը, որ պատրաստ է սեղմել Արցախը օկուպացրած ադրբեջանցու ձեռքը, մեր բոլոր սխալների պատճառը հենց այսպիսի հասարակություն ունենալն է: Ասեմ ավելին, այս ամենի հիմքը դրեց նիկոլի քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց լինեմ անաչառ ու ասեմ, որ մեղավոր են մեր բոլոր ժամանակների իշխանությունները: Այսպիսի հիվանդ հասարակարգը իրավունք չունի ունենալ ոչ՛ անկախություն, ոչ՛ պետություն, ոչ՛ էլ պետականություն, ինչին, ցավոք, մենք արագ քայլերով գնում ենք:

Խոսքս ուղղում եմ հաջորդ կառավարությանը. ձեր առաքելությունը և նպատակադրումը պետք է լինի կրթության և մշակույթի զարգացումը, հիմնախնդիրների և պահանջների հիմնովին վերանայումը: Սա այլևս ռազմավարական նշանակության հարց է:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը