Քաղաքական

14.06.2022 13:02

Շուռնուխի համար այլընտրանքային ճանապարհն այս պահին չի գործում. գյուղապետ

Շուռնուխի համար այլընտրանքային ճանապարհն այս պահին չի գործում. գյուղապետ

NEWS.am-ը գրում է. Շուռնուխ գյուղի բնակիչները մինչ օրս չեն կարողանում երթեւեկել կառուցվող այլընտրանքային ճանապարհով, քանի որ ճանապարհի հողային աշխատանքները չեն ավարտվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտվում ենք Մ2 ճանապարհից՝ գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ: Այդպես նախկին 40 րոպեի փոխարեն մեկուկես ժամում ենք հասնում Գորիս»,-ասաց Արշակյանը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ թշնամին վերջին ամիսներում սադրանքների չի դիմում, չի հրահրում:

«Առաջվա համեմատ հանգիստ են: Հնարավոր է ինչ-որ մարտավարություն է՝ չեմ բացառում: Մեր բնակչությունն էլ հասկանում է իրավիճակը եւ հարմարվել է: Մեզ մոտ, եթե խաղաղ բնակչություն չլինի, մեր տղաները ագրեսիվ կարող են լինել: Բայց քանի որ ունենք ծերեր, կանայք եւ երեխաներ, սադրանքներ չեն լինում: Գյուղից հեռացել են միայն այն ընտանքիները, որոնք իրենց տները հանձնել էին թշնամուն: Նրանք այժմ վարձակալությամբ ապրում են Գորիսում եւ սպասում են փոխհատուցմանը, որպեսզի վերադառնան գյուղ»,-ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ գյուղացիները շտապօգնության համար Կապանի հիվանդանոց, իսկ սննդի խնդիրը գյուղում լուծվել է:

«Հիմա արդեն գյուղի խանութն աշխատում է, բայց հաճախ առաքիչները դժվարությամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տերն է իր միջոցներով այլ ճանապարհով է բերում սննունդը»,-ասաց Արշակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։