Վրաստանում տարանցման վճարների բարձրացումը նոր թանկացումների կբերի․ «Հրապարակ»
Օրերս Վրաստանի կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝ 75 տոկոսով բարձրացվելու են Վրաստանի ավտոճանապարհների օգտագործման համար գանձվող ճանապարհային վճարները՝ 200 լարիից հասնելով 350-ի։ Իրավական ակտն ընդունվել է հունիսի 9-ին և ուժի մեջ է մտնելու հունիսի 20-ից։
Գործող օրենքի համաձայն՝ ճանապարհային վճարներից ազատվում են միայն այն ավտոմեքենաները, որոնք բեռնափոխադրում են իրականացնում նավահանգստից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող մաքսակետ և հակառակ ուղղությամբ։
Կատարված փոփոխությամբ պետությունը մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելացնում է եկամուտները։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով, 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տարածքով տարանցիկ տեղափոխված բեռների քանակը գերազանցել է 116 հազարը։ Բյուջեն դրանից ստացել է 23,2 մլն լարի։ 2023 թվականին, կանխատեսումների համաձայն, Վրաստանով 355 հազարից ոչ պակաս ֆուռ է անցնելու, և տրանզիտ բեռներից ընդհանուր եկամուտը գերազանցելու է 130 մլն լարին։ Սա նշանակո՞ւմ է, որ բեռնափոխադրման ծառայությունները կթանկանան և կանդրադառնան ապրանքների գների վրա։
Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ սա դառնալու է ծախսային բաղադրիչ։ «Մենք այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ տրանսպորտափոխադրման ծառայությունները թանկանում են։ Օրինակ, Չինաստանից ապրանք բերելը մի քանի անգամ թանկացել է։ Էս կոնտեքստի մեջ Վրաստանի կառավարությունը որոշել է ինքն էլ օգտվել էդ ամենից»։ Տնտեսագետի խոսքով, տրանսպորտային հոսքերը Վրաստանով ավելացել են։ «Թուրքիան եթե սևծովյան նավահանգիստներով բեռնափոխադրումներ էր անում դեպի ՌԴ, հիմա դրանք ցամաքային ճանապարհով են։ Բնականաբար, ցամաքային ճանապարհների ծանրաբեռնվածությունն ավելացել է։ Իհարկե, սա կարճաժամկետ բնույթ ունի, վրացիները դա հասկանում են և ինչո՞ւ դրանից օգուտներ չքաղեն, ինչո՞ւ ոչ։ Մեր դեպքում էլ, բնականաբար, դա լրացուցիչ տրանսպորտային ծախս է»։ Հարցին, թե սրա հետ կապված՝ Հայաստանում արդյոք ապրանքների մեծ թանկացում կլինի՞, Քթոյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ոչ։ Որովհետև ծախսային մյուս բաղադրիչները շատ ավելի զգալի են թանկացել, երկնիշ գնաճի մասին ենք մենք խոսում։ Հիմա եթե դիտարկենք պարենամթերքի համաշխարհային գներն ապրիլ-մայիս ամիսներին, 91 թվականից ի վեր առավելագույն մակարդակի վրա են՝ 30 տոկոս միջին գնաճ կա պարենամթերքի պարագայում։ Ընդհանուր գնաճի ֆոնին համահունչ է էս ամենը»։