Մեր դպրոցի ընկեր Մարգարյանն է, Լևոնը նրա մինուճար որդին էր․ անընդհատ որդու նկարն էր մաքրում անձրևի կաթիլներից
Մեր դպրոցի ընկեր Մարգարյանն է։ Լևոնը նրա մինուճար որդին էր։ Տիկին Ալիսան ու ամուսինն ամեն օր Եռաբլուրում են, ամեն օր...
Ու այսօր էլ բացառություն չէր։ Բայց եղանակն անձրևոտ էր, ու ստիպված պետք է գնային։ Մինչև տաքսին կհասներ, անընդհատ որդու նկարն էր մաքրում անձրևի կաթիլներից։ Գիտեր, որ իր գնալուց հետո միևնույնն է դրանք մնալու են նկարի վրա, բայց քանի ինքն այնտեղ էր՝ որդու պատկերը պետք է պարզ ու մաքուր մնար։
-Ախր ասել էին երեկոյան 9-ին ա անձրև գալու, ինչի՞ էսքան շուտ եկավ։ Կարո՞ղ ա կտրվի։ Կարո՞ղ ա տաքսու պատվերը չեղարկե՞մ։
Մի րոպե ավել էր ուզում մնալ որդու մոտ, մի րոպե էլ վայելեր նրա ներկայությունը։
Մի ակնթարթում հազարավոր ընտանիքների ճակատագրեր հավիտյան փոխվեցին, մի ակնթարթում Եռաբլուրը դարձավ մարդկանց երկրորդ տունը, ու մինչ օրս այդ ամենի համար պատասխան տվող չի եղել...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից