Լրահոս

30.08.2011 18:06


ԼՂՀ–ն համաներում է հայտարարել

ԼՂՀ–ն համաներում է հայտարարել

Անկախության 20-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը ՝ նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ, համաներման մասին որոշում է ընդունել: Սա թվով արդեն 6–րդ համաներումն է: Ազատ կարձակվեն դատապարտվածների մոտ 20 տոկոսը: Համաներումը կտարածվի մինչև 3 տարի ազատազրկման դատապարտված անձանց վրա, մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների, մինչև 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, ղարաբաղյան պատերազմի մասնակիցների և պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատների և այն անձանց վրա, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Համաներումը չի տարածվի մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ կատարած, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա: Դրանք են սպանության, ավազակության, բռնաբարության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտվածները:

Այս խորագրի վերջին նյութերը