Լրահոս

30.08.2011 17:56


ՀՀ նախագահն ասել է, որ սպասելու է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

ՀՀ նախագահն ասել է, որ սպասելու է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսևորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ` այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը և ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները՝ բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսևորումները,–հայտարարել է Ս. Սարգսյանը,–Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն և դիրքորոշմանը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները՝ տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին: Բայց թուրքական կողմը պետք է հասկանա նաև, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություններ չեն: Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք՝ արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեև անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների` մենք կորոշենք նաև արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը