Կարծիք

11.06.2022 16:08


Փաշինյանը խուճապի հասնող աստիճանի վախենում է Երևանի և ՀՀ խոշոր քաղաքների բնակիչներից. Գաբրելյանով

Փաշինյանը խուճապի հասնող աստիճանի վախենում է Երևանի և ՀՀ խոշոր քաղաքների բնակիչներից. Գաբրելյանով

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Փաշինյանը խուճապի հասնող աստիճանի սկսել է վախենալ Երևանի և ՀՀ խոշոր քաղաքների բնակիչներից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Փաշինյանի ցանկացած մարզային այց կազմակերպվում է այսպես. այն մարդկանց հետ, ում հետ Փաշինյանը հանդիպելու է, լուրջ աշխատանք են տանում հատուկ ծառայությունները։ Ստուգվում են նրանց տրամադրությունները: Բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին տատանվում են, թույլ չեն տալիս գալ հանդիպման։ Աշխատանքն ավարտում են տեղական իշխանությունները։ Կոռումպացված պաշտոնյաների համար հատուկ հարկ է սահմանվել։ Նրանք փող են փոխանցում հիմնադրամին, որից գումար են վճարում այն քաղաքացիներին, որոնք Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ սատարում են նրան»,-գրել է Գաբրելյանովը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը