ՌԴ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 17 հազարով, մինչդեռ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իրանից եկողների թիվը պակասել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 17 հազար 900-ով ավելացել է։
Անցյալ տարվա երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 37 հազար 900 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 55 հազար 800: Բացի այս, 1000-ով ավելացել են Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ 1900-ով պակասել են Ֆրանսիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, 2100-ով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 300-ով՝ Թուրքիայից:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ զգալի կրճատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների քանակը. եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ Իրանից այցելել է 18 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9500: Նկատենք, որ Ուկրաինայից եւս պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:
Ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը ավելացել է 3.2 անգամ: Անցյալ տարվա առաջին երեք ամիսներին մեր երկրից մեկնել է 44 հազար 574 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 143 հազար 3708»: