Լրահոս

30.08.2011 16:53


ՀՀ ԶՈՒ ողջ պատմության ընթացքում ամենաքիչ դժբախտ պատահարներն արձանագրվել են 2007-ին

ՀՀ ԶՈՒ ողջ պատմության ընթացքում ամենաքիչ դժբախտ պատահարներն արձանագրվել են 2007-ին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանահատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկը և ասել, որ Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի բանակում դժբախտ պատահարների թիվը հասնի նվազագույնի, իսկ բանակում գրանցվող միջադեպերի մեղավորները կրում են իրենց արժանի պատիժը:

Սեյրան Օհանյանն ասել է, որ բացահայտված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են մեղավոր լինել 6-րդ պաշտպանական շրջանի զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան համար: Նախարարն ասել է, որ հարուցված է քրեական գործ, դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ զինծառայողի հանդեպ արտաքին ներգործություն է եղել և կարվի ամեն ինչ, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու պատժվեն:

Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ ՀՀ ԶՈՒ ողջ պատմության ընթացքում ամենաքիչ դժբախտ պատահարներն արձանագրվել են 2007-ին: 2007-ի համեմատ 2010-ին քանակը զգալիորեն աճել է, սակայն 2011-ի առաջին կիսամյակում 2010-ի համեմատ միջադեպերի թիվը նվազել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը