«Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցները օգոստոսի 27-ին ժամը առավոտյան 5-ից սկսած Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածում գտնվող ստորգետնյա տրանսպորտային անցումի մեջ սկսեցին գործող անձրևատար համակարգի վերակառուցմանը: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես փակել է անցումը:
Ստորգետնյա անցումի մեջ տեղադրվում է երկու նոր անձրևատար ճաղավանդակ, որը միցվելու է դիտահորից խոշոր տրամագծի խողովակով դեպի Գետառի հունը տանող մեկ այլ խողովակի:
Ինչպես բոլորիս արդեն հայտնի է, հորդ անձրևների ժամանակ անձրևատարների ցանցի թողունակությունը չի բավարարում ներկայիս տեղումների ծավալին, և անձրևաջրերը խոչընդոտում են մայրաքաղաքի երթևեկությանը:
Ընկերության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումների նպատակն է մայրաքաղաքը հեղեղներից զերծ պահելը: Այսինքն` նախատեսվում է անձրևաջրերը ուղղել դեպի Գետառի հունը` մայրաքաղաքի մի հատվածը զերծ պահելով «տարերային խոչընդոտներից»:
Հաշվի առնելով մայրաքաղաքի Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածի աշխույժ երթևեկությունը` «Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները մեկ օրում ավարտեցին աշխատանքները: Այժմ ստորգետնյա անցումը պատրաստ է երթևեկության համար:
Անցումը փակ է աշխատանքների պատճառով

«Երևան Ջուր» ՓԲԸ