Թուրքիայում վերջին 2 շաբաթվա ընթացքում ավելի քան 100 ռուս է թունավորվել
Ինչպես հայտնում է «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության պաշտոնական կայքը, Թուրքիայի «Alara» հյուրանոցում ավելի քան 100 ռուս զբոսաշրջիկ է թունավորվել։
Օգոստոսի 15–29–ը թունավորման գանգատով կազմակերպության սերվիս կենտրոն է դիմել 103 մարդ։ Բոլոր տուժածները բժշկական օգնություն են ստացել։
–Նրանք ամբուլատոր բուժում են ստացել։ Ովքեր հիվանդանոց են տեղափոխվել, արդեն դուրս են գրվել,–«Իտար Տասսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն։
«Ինգոստրախ» ընկերությունը դիմել է «Alara» հյուրանոցի աշխատակազմին բացատրություն ստանալու նպատակով։