Քաղաքական

09.06.2022 13:34

ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, որ այդ գործընթացը ընթանում է: Հասկանալի է՝ կցանկանայիք տեսնել ավեի արագ տեմպեր, բայց գործընթացը շարունակվում է։ Ձեռք են բերվում էական, դրական միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ։

Իհարկե, կողմերն ունեն իրենց տեսլականն այն մասին, թե ինչպես պետք է աշխատել առաջիկա փուլում, բայց բոլորը ՝ մեր գործընկերները, և մենք էլ ունենք ըմբռնում, որ բարձրագույն մակադակով ձեռք բերված բոլոր երեք Հայտարարությունները ճանապարհային քարտեզ են, որով բոլորս պետք է առաջնորդվենք»,-ասել է Լավրովը:

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Մոսկվայում, մենք պատրաստ ենք տրամադրել խորհրդատվական աջակցություն, այդ թվում ՝ քարտեզների տեսքով, ինչը շատ կարևոր է»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։