Լրահոս

30.08.2011 13:15


Դպրոցներում դրամահավաքություն չկա՞

Այսօր հրավիրված ասուլին Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հերթական անգամ հայտարարեց, թե  հանրապետության բոլոր դպրոցներում դրամահավաքությունը արգելված է: «Ամենախիստ վերահսկողություն է եղել նախարարության կողմից, տարբեր ելույթներում նախարարը նշել է, որ դպրոցներում դրամահավաքությունը արգելված է»,-ասել է նա:

Իսկ այն դիտարկմանը, թե տարբեր պատճատռաբանություններով գումարներ հավաքելը, ինչպես նաև այն որ դպրոցներում հաճախ են լինում դեպքեր, երբ գումարների հավաքագրման ժամանակ երեխաները կամ ծնողները վատ են իրենց զգում հրաժարվել «օգնել դպրոցին», քանի որ երեխաների վրա ճնշումներ են կիրառվում ուսուցիչների կողմից, փոխնախարարն ասել է. «Եթե ծնողը ցանկանում է օգնել դպրոցին, կարող է տալ: Եթե որևէ կարիք, խնդիր է առաջացել, և ծնողը եթե կարողանում է օգնել, թող օգնի, դուք ծնողին մի պատկերացրեք, խեղճ, և չի կարող պաշտպանել իր իրավունքները: Չկա նման վերաբերմունք ,մի հավատացեք, եթե երխան գումարը չի տալիս, որևէ քննարկում չի կարող լինել»:

Այս խորագրի վերջին նյութերը