Կարծիք

08.06.2022 19:17


Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ «հոգիդ փառավորվի»

Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ «հոգիդ փառավորվի»

Նախ դու հայրենիքի համար նահատակվածների աճյունները պահում ես անմարդկային պայմաններում,

Հետո այդ արարքի համար որևէ պատասխանատվություն չես կրում,

պաշտոնավարումդ հիշարժան ես դարձնում բացառապես արտաբերած հիմարություններով` շարունակելով բացառապես անձնական շահերի համար կիսել հայրենադավության քաղաքական պատասխանատվությունը,

Հետո երեսպաշտի նման մարդկանց մեղադրում ես, երբ քեզ հիշեցնում են քո արարքները:

Թե բա` «հերոսների մասունքների նկարները շաղ եք տվել հատակին»։

Այո՛, շաղ ենք տվել, ափսոս երեսին չեմ շպրտել: Շաղ եմ տվել, որ հատ-հատ հավաքի ու հիշի` ինչ է արել: Իր այս արարքը իրեն պետք է հետապնդի ամբողջ կյանքի ընթացքում:

Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ առողջապահության նախարար լինելով «հոգիդ փառավորվի», երբ ոստիկանությունը բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում ու դու հանդգնես դրա մասին բարձրաձայնել:

Հ.Գ․ Պաստառով նկարը մասունքների այս նկարի ցանցում հայտնվելու հաջորդ օրվա ցույցից է: Շատ կուզեի, որ նկարներ շաղ տալու անթույլատրելիության մասին խոսող հայրենակիցներս այդ օրը այդտեղ լինեին: Գուցե միասին կարողանայինք ստիպել, որ մարդկային հատկանիշներ չունեցող հերթական նախարարի պաշտոն զբաղեցնողը հրաժարական տար:

Իսկ պաստառի վրա գրված հարցը մնում է ակտուալ:

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը