Կարծիք

08.06.2022 11:31


Մարտի 1-ը, կարծես, բումերանգի պես կրկին վերադառնում է Փաշինյանին

Մարտի 1-ը, կարծես, բումերանգի պես կրկին վերադառնում է Փաշինյանին

Քաղաքականության մեջ, ինչպես նաև հասարակական կյանքում գործում է ոսկե օրենք՝ «ինչ կցանես, այն էլ կհնձես»:

Այս սկզբունքը այլ ձևակերպումներով կա նաև Աստվածաշնչում:

Բայց որոշ գործիչներ ոչ Աստվածաշնչին են ծանոթ, ոչ էլ կյանքի բնական օրենքներին: Եվ նրանց թվում է, թե իրենց կարելի է այն, ինչ մյուսներին արգելված է:

Հենց այդպիսի գործիչներից է Նիկոլ Փաշինյանը: Այն որ նա, մեղմ ասած, խելամիտ գործիչ չէ, նույնիսկ իր մտերիմներին է արդեն այսօր պարզ: Սակայն բացի այդ, իր կայացման շրջանում կյանքն իրեն այդպես էլ չսովորեցրեց, որ պիտի մյուսների հանդեպ վարվի այնպես, ինչպես որ կուզեր, որ իր հանդեպ վարվեին:

Այս դասագրքային ոսկե կանոնը նա արհամարհեց, և արդյունքում ունենալու է անչափ դժվարին ապագա: Նրա սիրտը «փառավորվում էր» 2008-ին, երբ խաժամուժը ձեռք էր բարձրացնում ոստիկանների վրա: Այսօր, նրա կողմնակիցներն են պահանջում, որ «ոստիկանների հանդեպ կիրթ վարվեն»: 2008-ին նա ցանկանում էր, որ լուծվի «տականք ղարաբաղցիների» հարցը: Պետք է խոստովանենք, որ նա հասավ իր նպատակին: Այսօր ղարաբաղցիները հայտնվել են դժոխային վիճակում, որի արդյունքում Հայաստանը նույնպես հայտնվել է լրջագույն վիճակի մեջ: Այսօր նույնիսկ ամենաանմեղսունակ հայաստանցին հասկացել է, որ ովքեր որ 2008-ին խրախուսում էին Հայաստանում հակաղարաբաղյան տրամադրությունները, ոչ միայն պարզ սրիկայությամբ էին զբաղված, այլև փաստացի հակապետական, հակահայաստանյան գործնեությամբ էին զբաղված, որի համար ցանկացած նորմալ երկրում ամենածանրագույն պատիժն է հասնում: Թե ինչու այն ժամանակ այդ սրիկաները չպատժվեցին, պետք է հարցնել նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Դրա համար էլ այսօր մարդկանց մոտ կա երկիմաստության զգացողություն: Մարդիկ զգում են, որ անկեղծ խոսքի պակաս կա: Դրա համար էլ հասարակ մարդկանց մոտ կա մի զգացողություն, որ իրենց հանդեպ այսօր էլ մինչև վերջ անկեղծ չեն:

Սակայն մեկ բան ակնհայտ է՝ բոլոր նրանք, ովքեր 2008-ի մարտի մեկին «զոհի» կարգավիճակով էին հանդես գալիս, իրականում գառների մորթիների տակ թաքնված գայլերն էին: Փաստորեն, նրանք դեռ 2008-ին էին ցանկանում, որ «տականք ղարաբաղցիները» պատժվեին, որ նոր պատերազմ գար, որ ավելի քան 4000 զոհը հենց 2008-ին լիներ, որպեսզի նրանց սրտերը «փառավորվեին»:

Այսօր գալու է հատուցման ժամանակը, և բոլոր նրանք, որքեր մեղավոր են եղել թե՛ 2008-ին, և թե՛ այսօր, պատասխան են տալու Հայաստանի ժողովրդի առջև: Ընդ որում ինչպես «դասականներից» մեկն էր ասում՝ ո՛չ մի մուկ, և ո՛չ մի ձուկ չի կարողանալու փախչել այդ պատասխանատվությունից, քանզի նրանց կողմից թողնված հետևանքներն են անչափ ծանր և դժվար շտկելի: Այդպես է գործում բումերանգի օրենքը քաղաքականության մեջ, և դա ապացուցված փաստ է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը