Լրահոս

30.08.2011 11:36


«Օլիմպ» ԱԿ. «Թալան օրը ցերեկով»

«Օլիմպ» ԱԿ. «Թալան օրը ցերեկով»

«Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութի շենքը վերջնականապես քանդվեց օգոստոսի 22-ին և շենքի փլատակների տակ մնաց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծաքանակ գույքը։ Օգոստոսի 21-ին, երբ դեռ շենքը կանգուն էր «Օլիմպ» ԱԿ-ի տնօրենը հորդորում էր կասեցնել քանդման աշխատանքները, քանի դեռ չի պարզվել գործողությունների օրինականությունը, սակայն ոստիկաններն ու աշխատավորները այլ հրահանգ էին ստացել։ Այնուհետև, «Օլիմպ» ԱԿ-ի տնօրեն Հ. Ղուկասյանը և փաստաբան Տ. Հայրապետյանը Կենտրոնի ոստիկանությունում մինչև գիշերվա ժամը երեքը հանցագործության մասին հաղորդում են տվել։ Քննիչը խոստացել է, որ հաջորդ օրը անձամբ կներկայանա և տեղում կծանոթանա գործի մանրամասներին։ Սակայն հաջորդ օրը, կիրակի, ոստիկանությունից ոչ ոք չեկավ, փոխարենը նորից փորձ արվեց քանդել «Միլանո» խանութի շենքը։ Երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին շենքը գետնին հավասարեցվեց։ Օգոստոսի 23-ին Հովհաննես Ղուկասյանին կանչել էին ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Հովհաննես Ղուկասյանը ներկայացրել է շենքում եղած գույքի ցանկն ու իրականացված գործողությունների անօրինականությունը։ Ոստիկանության ուղղած միակ հարցը Ղուկասյանին առկա գույքի վերաբերյալ ունեցած, ձեռքբերման հիմքերն էին։

«Միլանո» խանութի շենքը քանդելուց անցել է արդեն մեկ շաբաթ, ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել և շենքի փլատակներից տեղի է ունենում գույքի թալան։ /http://www.youtube.com/watch?v=w6NhHTSl9ZI

Ոստիկանության քայլերից և անգործությունից պարզ է դառնում, որ կա կոնկրետ շահագրգռվածություն Ավետիս Կարագուլյանի ապօրինություններին աջակցելու և դրանք սատարելու հարցում /http://www.youtube.com/watch?v=rG2suowyAuw

Հովհաննես Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը